ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

2013-ի կորուստները ըստ «Reuters»-ի

2013-ի կորուստները ըստ «Reuters»-ի
28.12.2013 | 16:18

Ուգո Չավեսի հազարավոր կողմնակիցներ իրենց կուռքին հրաժեշտ են տվել մարտի 7-ին:

Մարտի 23-ին ինքնասպան է եղել Բորիս Բերեզովսկին, սակայն շատերը դեռեւս չեն հավատում այդ վարկածին:
Այս տարի կյանքից հեռացավ նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը:
Մայիսի 20-ին 74 տարեկան հասակում մահացել է Ռեյ Մանզարեկը՝ The Doors խմբի անդամներից մեկը:
Երաժշտական աշխարհի եւս մեկ կորուստ՝ հոկտեմբերին մահացավ բրիտանացի երաժիշտ Լու Ռիդը՝ Velvet Underground-ի հիմնադիրը:
Կյանքից հեռացել է նաեւ Ֆորսաժ ֆիլմի աստղ Փոլ Ուոքերը՝ սթրիթ-ռեյսինգի աստղը:
Դեկտեմբերի 5-ին աշխարհը հրաժեշտ տվեց նաեւ ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելային:
Դեկտեմբերին Լոնդոնում մահացել է նաեւ դերասան Փիթեր Օ՛Թուլը:
Ռուսաստանում այս տարվա կորուստներից էր Միխայիլ Կալաշնիկովի մահը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ